Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ելնելով երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների բարելավման և այդ բնագավառում նպատակային ու արդյունավետ պետական քաղաքականության իրականացման անհրաժեշտությունից, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության` երիտասարդության հարցերով զբաղվող գործուն կառուցվածքների ստեղծման և ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության, լուսավորության և մյուս նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ վերոհիշյալ վարչության համագործակցությունը էապես բարելավելու ուղղությամբ.

բ) քննության առնել և լուծել Երիտասարդական պալատն իր հիմնական նպատակին ծառայեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության ենթակայությանը հանձնելու հարցը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, բարձրագույն կրթության և գիտության նախարարություններին, Հայաստանի Հանրապետության արտասահմանյան տուրիզմի գլխավոր տնտհաշվարկային վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրապետության երիտասարդությանը միջազգային համագործակցության ոլորտում ներգրավելու, երիտասարդական տուրիզմը, միջազգային երիտասարդական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում խթանելու ուղղությամբ:

3. Երիտասարդությանն առնչվող աշխատանքների համակարգման պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Սամվել Գևորգյանի վրա:

4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

24 նոյեմբերի 1994 թ.

ՆՀ-400

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։