Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

Համաձայնություն տալ «Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գույքահարկով հարկման օբյեկտ չհանդիսացող գույքի կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին (կցվում է):

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ` Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ

28 ապրիլի 1995 թվականի,

քաղ. Երևան

Հ. Նխ-707-I.

Ն ա խ ա գ ի ծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Սահմանել, որ`

ա) իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (բացի բանկերից) գույքահարկով հարկման օբյեկտ չի հանդիսանում հաշվապահական հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված (նյութական օբյեկտ հանդիսացող) գույքը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» հ. 292 որոշմանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձեռնարկության հաշվեկշռի ձևի ակտիվային մասի երրորդ բաժնում խմբավորված հոդվածների, ինչպես նաև առաջին և երկրորդ բաժիններում խմբավորված հետևյալ հոդվածների`

կապիտալ ներդրումներ

երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ

հաշվարկներ հիմնադիրների հետ

գալիք ժամանակաշրջանի ծախսեր.

բ) բանկերի համար գույքահարկով հարկման օբյեկտ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բանկերի համար գործող հաշվապահական հաշվեկշիռների (հաշվետվությունների) բոլոր բաժինների (բացառությամբ 4-րդ, 22-րդ և 24-րդ բաժինների) ակտիվային հոդվածներում արժեքային արտահայտությամբ հաշվառված գույքը, ինչպես նաև 4-րդ, 22-րդ և 24-րդ բաժինների ակտիվային հետևյալ հոդվածներում հաշվառված գույքը`

թանկարժեք մետաղների վերագնահատում 059

հաշվարկներ բանկի հիմնական միջոցների գծով ձեռնարկությունների

և կազմակերպությունների հետ 922

կապիտալ ծախսեր` բանկի վարձակալած շենքերի համար 923

կապիտալ ներդրումներ 930

դեբիտորներ և կրեդիտորներ` կապիտալ ներդրումների գծով 932

գալիք ժամանակաշրջանի ծախսեր 941

գործառնական ծախսեր 970

վճարված տույժեր, տուգանքներ և այլ տուժավճարներ 979

ընթացիկ տարվա վնասներ 980

նախորդ տարվա վնասներ 981

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։