Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-06-16-ից մինչև 2006-08-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 21. Պետական իշխանության մարմինների իրավասությունը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում

գործել է մինչև 2006-08-19Բացել ARLIS-ում

Հոդված 21. Պետական իշխանության մարմինների իրավասությունը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում

1. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է՝

1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծումը, վերակազմակերպումը և լուծարումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման կարգի հաստատումը.

3) բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական կրթություն իրականացնող կազմակերպությունների պետական հավատարմագրման կարգի հաստատումը.

4) կրթական ծրագրերի լիցենզավորման կարգի հաստատումը.

5) ըստ հիմնական կրթական ծրագրերի` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձևերի և դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկի հաստատումը.

6) հաստատում է դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցում իրականացվող մասնագիտությունների ցանկը.

7) պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելության կարգի և գիտելիքների գնահատման միասնական համակարգի մշակումը և հաստատումը.

8) ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգի հաստատումը.

9) ասպիրանտուրայի ընդունելության և ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտների և հայցորդների ձևակերպման կարգի հաստատումը.

9.1) ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը.

9.2) բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման կարգի սահմանումը.

10) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձևերի և դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկերի հաստատումը, փոփոխությունների և լրացումների կատարումը.

11) հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով ուսուցում չթույլատրվող մասնագիտությունների ցանկերի հաստատումը.

12) ֆինանսական միջոցների տրամադրման կարգի հաստատումը, ներառյալ՝ ուսման վարձը փոխհատուցելու, կրթաթոշակ սահմանելու, ուսումնական վարկ ստանալու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը.

13) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների գրանցումը, դրանցում լրացումների և փոփոխությունների կատարումը:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

2. Լիազորված մարմնի իրավասությունն է՝

1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների մշակումն ու հաստատումը.

2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի վերահսկողության իրականացումը.

3) ասպիրանտուրայի ընդունելության և ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգերի մշակումը.

4) համապատասխան մարմինների հետ աշխատաշուկայի վերլուծության կատարումը և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելության վերաբերյալ առաջարկների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն.

5) մասնագետների պատրաստման, աշխատողների և գիտամանկավարժական աշխատողների որակավորման բարձրացման և վերապատրաստման, պետական բյուջեից գիտության զարգացմանն ուղղված ֆինանսավորման ծավալների մասին առաջարկությունների ներկայացումը.

6) բարձրագույն ուսումնական հաստատություններում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգի հաստատումը.

7) երկրորդ մասնագիտություն ստանալու կարգի հաստատումը.

8) առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով ուսուցման կարգերի հաստատումը:

Լիազորված մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ իրավասություններ:

(21-րդ հոդվածը լրաց. 13.04.06 ՀՕ-45-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։