Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-07-09-ից մինչև 2013-05-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 23. Սեփականության հարաբերությունները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում

գործել է մինչև 2013-05-30Բացել ARLIS-ում

Հոդված 23. Սեփականության հարաբերությունները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում

1. Կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով հիմնադիրը (հիմնադիրները) բարձրագույն ուսումնական հաստատությանը սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով տրամադրում է շենքեր, շինություններ, տրանսպորտ, հողամասեր, սարքավորումներ, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության անհրաժեշտ գույք:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին հիմնադիրը (հիմնադիրները) գույքը տրամադրում է անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:

2. Բարձրագույն ուսումնական հաստատությունը սեփականության իրավունք ունի ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը նվիրատվության, հանգանակության կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցների, գույքի և սեփականության այլ օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության արդյունք համարվող մտավոր և ստեղծագործական աշխատանքի արդյունքների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաև սեփական գործունեությունից ստացված եկամուտների և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններին կարող են անհատույց կամ հատուցելի կարգով օգտագործման հանձնել ուսումնական տարածքներ և հողամասեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։