Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենսդրությունը
Հոդված 2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենսդրությունը
1. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: