ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 336-Ա «22» հունվարի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 3109-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով՝
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի օգոստոսի 15-ի «Գնահատող հանձնաժողով կազմավորելու մասին» N 3109-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կազմավորել «Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի նախագծի վերանայման ու շինարարության, ինչպես նաև՝ Կոմիտասի այգու վերականգնման աշխատանքների վերահսկողության» խորհրդատվական ծառայության ձեռքբերման միջազգային մրցույթի գնահատող հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը.
Անետա Բաբայան «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ)
Սոնա Թևանյան Երևանի քաղաքապետի խորհրդական
Հարություն Ազգալդյան «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
Ռուբեն Հակոբյան «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի քաղաքային զարգացման ծրագրի համակարգող
Հռիփսիմե Նանագուլյան «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի քաղաքային զարգացման ծրագրի գլխավոր ճարտարագետ
Քրիստինե Սահակյան «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի բնապահպանական կառավարման ավագ մասնագետ
Մարիաննա Եղիազարյան «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ֆինանսական խորհրդատու (համաձայնությամբ)
Նորայր Կարապետյան Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի շինարարական աշխատանքների վերահսկողության բաժնի վերահսկող ինժեներ
Անի Առաքելյան «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի քաղաքային զարգացման ծրագրի գնումների մասնագետ (հանձնաժողովի քարտուղար, առանց քվեարկության իրավունքի)
»:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումը վերապահել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենին:
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ