Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի 7.1-ին հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի 7.1-ին հոդվածում՝

1) վերնագիրը և 1-ին մասը «Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, սակայն «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից» բառերով.

2) 2-րդ մասը «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով․

«2․1․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, սակայն «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից կատարված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է օտարերկրացի համարվող անձը, եթե սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված կարգով ապացուցվում է, որ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով արձանագրված իրավախախտումը կատարել են «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող անձինք։»։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։