ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 79-Ա
«ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1․ Հաստատել «Ռիելթորական գործունեության մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
02.02.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 79-Ա որոշման
«ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN
ը/կ Իրավական ակտի
վերնագիրն ու տեսակը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական
ակտի
նախագիծը
ներկայացնելու
ժամկետը Իրավական
ակտի
նախագիծը
ընդունելու
ժամկետը Իրավական
ակտի
ընդունման
առնչությամբ
իրականացվող
միջոցառումների
ֆինանսական
աղբյուրը Իրավական հիմքը
1. «Ռիելթորական գործունեության որակավորման քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ վճարովի վեցամսյա կրթական ծրագրեր հաստատելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի նախագիծ Կադաստրի կոմիտե 2026 թվականի
մայիսի 13 Ֆինանսավորում
չի պահանջվում «Ռիելթորական
գործունեության
մասին» 2025 թվականի
նոյեմբերի 13-ի
ՀՕ-387-Ն օրենքի 22-րդ
հոդվածի 9-րդ մաս
2. «Ռիելթորի մասնագիտական
որակավորման քննությունների անցկացման և հանձնաժողովի անդամների
ընտրության կարգը, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացնելու
կարգը սահմանելու մասին»
ՀՀ կառավարության
որոշման նախագիծ Կադաստրի կոմիտե 2026 թվականի
օգոստոսի 1 2026 թվականի
նոյեմբերի 1 Ֆինանսավորում
չի պահանջվում «Ռիելթորական
գործունեության
մասին» 2025 թվականի
նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն
օրենքի 16-րդ հոդվածի
4-րդ մաս, 19-րդ
հոդվածի 1-ին մասի
3-րդ կետ, 22-րդ
հոդվածի 2-րդ մաս
3. «Ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների հարցաշարերը և առաջադրվող հարցերը, որակավորման վկայականի ձևը հաստատելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի նախագիծ Կադաստրի կոմիտե 2026 թվականի
նոյեմբերի 1 Ֆինանսավորում
չի պահանջվում «Ռիելթորական գործունեության մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մաս, 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր, 22-րդ հոդվածի 3-րդ մաս
4. «Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպություն, ռիելթոր (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) և անշարժ գույքի կառավարիչ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) հաշվառվելու և հաշվառումից հանելու վերաբերյալ դիմումները և կից փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը, դիմումի ձևը և բովանդակությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Կադաստրի կոմիտե 2026 թվականի
դեկտեմբերի 30 2027 թվականի
հունիսի 1 Ֆինանսավորում
չի պահանջվում «Ռիելթորական գործունեության մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մաս, 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 22-րդ հոդվածի 4-րդ մաս
5. «Միասնական տեղեկատվական համակարգի վարման,
շահագործման և օգտագործման կարգը սահմանելու
մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագիծ Կադաստրի կոմիտե 2026 թվականի
դեկտեմբերի 30 2027 թվականի
հունիսի 1 Ֆինանսավորում
չի պահանջվում «Ռիելթորական
գործունեության
մասին» 2025 թվականի
նոյեմբերի 13-ի
ՀՕ-387-Ն օրենքի 5-րդ
հոդվածի 12-րդ մաս,
19-րդ հոդվածի 1-ին
մասի 1-ին կետ, 22-րդ
հոդվածի 4-րդ մաս
6. «Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեության ուսումնասիրություն իրականացնող մասնագիտական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի նախագիծ Կադաստրի կոմիտե 2027 թվականի
հունիսի 1 Ֆինանսավորում
չի պահանջվում «Ռիելթորական գործունեության մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ, 22-րդ հոդվածի 4-րդ մաս
7. «Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեության ուսումնասիրություն իրականացնող մասնագիտական հանձնաժողովի գործունեության և ուսումնասիրու-թյունների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագիծ Կադաստրի կոմիտե 2027 թվականի
հունվարի 18 2027 թվականի
հունիսի 1 Ֆինանսավորում չի պահանջվում «Ռիելթորական գործունեության մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 20-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ, 22-րդ հոդվածի 4-րդ մաս
8. «Միասնական տեղեկատվական համակարգի հետ անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության կարգը և այդ կայքերի նկատմամբ նվազագույն պարտադիր պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Կադաստրի կոմիտե 2027 թվականի
հունվարի 25 2027 թվականի
հունիսի 1 Ֆինանսավորում չի պահանջվում «Ռիելթորական գործունեության մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մաս, 15-րդ հոդվածի 6-րդ մաս, 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 22-րդ հոդվածի 4-րդ մաս
9. «Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեության ուսումնասիրություն իրականացնող
մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ներկայացման և
ընտրության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Կադաստրի կոմիտե 2027 թվականի
փետրվարի 8 2027 թվականի
հունիսի 1 Ֆինանսավորում չի պահանջվում «Ռիելթորական գործունեության մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ և 20-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ, 22-րդ հոդվածի 4-րդ մաս
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
02.02.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ