Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.9-րդ հոդվածի 1-ին մասում`
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.9-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 3-րդ կետը «հայտարարագրվող» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին տեղափոխելու նպատակով հայտարարագրման դեպքի)» բառերով, իսկ նույն կետի «4-րդ, 14-րդ և 15-րդ կետերի» բառերը փոխարինել «14-րդ և 15-րդ կետերի» բառերով.
2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5) մեկ ապրանքային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար, բացառությամբ սույն մասի 14-րդ և 15-րդ կետերի՝
ա. մինչև 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով
ապրանքների համար բազային տուրքի
յոթնապատիկի չափով
բ. 3-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ բրուտտո
քաշով ապրանքների համար բազային տուրքի
13-ապատիկի չափով
գ. 10-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ բրուտտո
քաշով ապրանքների համար բազային տուրքի
18-ապատիկի չափով
դ. 25-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ բրուտտո
քաշով ապրանքների համար բազային տուրքի
24-ապատիկի չափով
ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով
ապրանքների համար բազային տուրքի
35-ապատիկի չափով»։