Հոդված 8. Լիազոր մարմինները
Հոդված 8. Լիազոր մարմինները
1. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները:
2. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու (այդ թվում՝ դատական կարգով դադարեցնելու համար դատարան դիմում ներկայացնելու) հարցերը քննելու և համապատասխան որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն լիազոր մարմինները կամ նրանց իրավահաջորդները:
3. Լիազոր մարմինները պարտավոր են պահպանել ծանուցում ներկայացրած անձանց առևտրային և օրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:
4. Լիազոր մարմինները հաշվառված անձանց մասին տեղեկատվությունը, դրանցում կատարված փոփոխությունները, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու, նոր վայրում գործունեություն իրականացնելու մասին տեղեկատվությունը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի դրույքաչափերի և տարեկան վճարման ենթակա գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցման ենթակա գործունեության հաշվառման, փոփոխությունների կատարման, իրավունքի դադարեցման, կասեցման, նոր վայրում գործունեության հաշվառման հաջորդ օրը առցանց ներկայացնում են պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին:
5. Բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով լիազոր մարմինը ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց մասին հայտնում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(8-րդ հոդվածը խմբ. 11.09.24 ՀՕ-340-Ն)