Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-03-20-ից մինչև 2017-11-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 22. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկը

գործել է մինչև 2017-11-16Բացել ARLIS-ում

Հոդված 22. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկը

1. Գործունեությունը համարվում է ծանուցման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում:

2. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակը՝

Հ/հ Ծանուցման ենթակա

գործունեության

տեսակը Ծանուցում ներկայաց-րած անձանց հաշվառող մարմինը Ոլորտ Վայրի պահանջ

1 2 3 4 5

1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր ԿՄ - -

2. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն ԿՄ - Վ

2. Անասնաբուժասանիտարական փորձաքննություն ԿՄ - Վ

3. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք ԿՄ - Վ

3. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, բացառությամբ այն ծառայությունների, որոնց մատուցման համար անհրաժեշտ է տիրապետել և շահագործել էլեկտրոնային հաղորդակցության ցանց ՀԾԿՀ Ա Վ

4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

1. Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն ԿՄ Ա Վ

2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն ԿՄ - Վ

3. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն ԿՄ - Վ

3.1 Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն ԿՄ - Վ

4. Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն ԿՄ Ա -

5. Գարեջրի արտադրություն ԿՄ Ա -

6. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում ԿՄ - Վ

7. Առևտրի իրականացման վայրի կազմակերպում ԿՄ - Վ

8. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում ԿՄ Ա -

3. Սույն հոդվածի աղյուսակում չնշված գործունեության տեսակներով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրավունք ունեն զբաղվելու առանց սահմանափակման, բացառությամբ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի, եթե տվյալ գործունեության տեսակով զբաղվելն օրենքով արգելված չէ:

4. Սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-5-րդ և 8-րդ կետերում նշված գործունեության տեսակներն իրականացնող անձանց արգելվում է որևէ ամսվա արդյունքներով իրացման շրջանառության 10 տոկոսից ավելին հսկիչ-դրամարկղային մեքենաներով արտացոլելը: Սույն մասով սահմանված սահմանաչափը գերազանցելու դեպքում սույն մասում նշված անձանց նկատմամբ կիրառվում են առանց ծանուցման ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

5. Սույն հոդվածի աղյուսակի երրորդ սյունակում հապավումներով սահմանվում են լիազոր մարմինները: Աղյուսակի հապավումները վերծանվում են հետևյալ կերպ.

ԿՄ - Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին կամ մարմիններ.

ՀԾԿՀ - Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

6. Սույն հոդվածի աղյուսակի չորրորդ սյունակում «Ա» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար չի պահանջվում ծանուցում, եթե դրանք իրականացվում են ոչ ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով:

7. Միայն սույն հոդվածի աղյուսակի հինգերորդ սյունակում «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք են պարտավոր ծանուցման ենթակա գործունեությունն իրականացնել միայն ծանուցման մեջ նշված վայրում:

8. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և «Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչների» համաձայն:

(22-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.02.16 ՀՕ-29-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։