Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-01-04-ից մինչև 2019-06-29։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-06-29-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԾԱՆՈՒՑՄԱՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 12. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանի վարումը

գործել է մինչև 2019-06-29ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 12. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանի վարումը

1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը վարում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյան (այսուհետ՝ էլեկտրոնային գրանցամատյան), որը բաղկացած է լիազոր մարմինների կողմից վարվող՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններից:

2. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյաններում նշվում են`

1) իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը.

2) իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության կամ հաշվառման վայրը.

3) գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե օրենքի համաձայն՝ ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում).

4) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի համարը կամ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիան և համարը.

5) գործունեության տեսակը.

6) ծանուցման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը.

7) տեղեկություններ՝ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման կամ դադարեցման մասին.

8) հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:

3. (մասն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-162-Ն)

(12-րդ հոդվածը խմբ., փոփ. 25.10.17 ՀՕ-162-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։