Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-12-08-ից մինչև 2025-08-03։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-08-03-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 22. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկը

գործել է մինչև 2025-08-03ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 22. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկը

1. Գործունեությունը համարվում է ծանուցման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում:

2. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակը՝

Հ/հ Ծանուցման ենթակա

գործունեության

տեսակը Ծանուցում ներկայաց-րած անձանց հաշվառող մարմինը Ոլորտ Վայրի պահանջ

1 2 3 4 5

1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

(բաժինն ուժը կորցրել է 13.07.23 ՀՕ-257-Ն)

2. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

(բաժինն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-163-Ն)

2․1․

1.

3. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, բացառությամբ այն ծառայությունների, որոնց մատուցման համար անհրաժեշտ է տիրապետել և շահագործել էլեկտրոնային հաղորդակցության ցանց ՀԾԿՀ Ա Վ

3.1. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեություն ԿՄ _ _

2. Ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեություն ԿՄ - -

4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2207 ծածկագրին դասվող էթիլային սպիրտի և 2208 ծածկագրին (բացառությամբ սույն աղյուսակի 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, 1.4-րդ, 3-րդ, 3.1-ին կետերում նշված գործունեության տեսակների և մինչև 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության) դասվող ապրանքների արտադրություն ԿՄ Ա Վ

1.1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի արտադրություն և ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրություն և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացում ԿՄ Ա Վ (միայն արտադրության մասով)

1.2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացվելուց հետո այլ խմբաքանակների իրացում ԿՄ Ա

1.3 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի, բրենդիի, կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի ԿՄ Ա Վ

1.4 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220830 ծածկագրին դասվող վիսկիների, 220840 ծածկագրին դասվող ռոմի, 220850 ծածկագրին դասվող ջինի, ինչպես նաև սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, բալզամ, ռաքիա և այլն) և 22 տոկոսից ավելի սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների (բացառությամբ խաղողի, պտղահատապտղային և մեղրի հումքից բացի այլ հումքով օղիների) արտադրություն ԿՄ Ա Վ

2. (կետն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-163-Ն)

3. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն ԿՄ - Վ

3.1 Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն ԿՄ - Վ

4. (կետն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-163-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-163-Ն)

6. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում ԿՄ - Վ

7. Առևտրի իրականացման վայրի կազմակերպում ԿՄ - Վ

8. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում ԿՄ Ա -

8.1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի և ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) կոնյակի և բրենդիի սպիրտների՝ ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում՝ վերամշակման նպատակով ներմուծում ԿՄ Ա

8.2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ ներմուծողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ներմուծվելուց հետո այլ խմբաքանակների՝ ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում՝ վերամշակման նպատակով ներմուծում ԿՄ Ա

9. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առք և վաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում». ԿՄ Ա

10. (կետն ուժը կորցրել է 03.06.19 ՀՕ-60-Ն)

11. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարում ԿՄ

12. Փոխադրումների մենեջերների մասնագիտական

վերապատրաստման ծառայության մատուցում ԿՄ - -

13. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով

միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդների

մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում ԿՄ - -

14. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցում ԿՄ - -

5. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Գենետիկ ինժեներիայի գործունեություն ԿՄ - Վ

6. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Զբոսաշրջային օպերատորի գործունեություն ԿՄ - Վ

2. Զբոսաշրջային գործակալի գործունեություն ԿՄ - Վ

3. Հյուրանոցային ծառայությունների մատուցում ԿՄ - Վ

4. Զբոսավարի գործունեություն ԿՄ - -

5. Ուղեկցորդի գործունեություն ԿՄ - -

7.

1.

3. Սույն հոդվածի աղյուսակում չնշված գործունեության տեսակներով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրավունք ունեն զբաղվելու առանց սահմանափակման, բացառությամբ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի, եթե տվյալ գործունեության տեսակով զբաղվելն օրենքով արգելված չէ:

3.1. Եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը միաժամանակ իրականացնում են սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին և 1.1-ին կամ 8-րդ և 8.1-ին կետերում նշված գործունեության տեսակները, ապա այդ գործունեության տեսակները ծանուցման մեջ նշում են առանձին, կամ ներկայացնում են լրացուցիչ ծանուցում` 1-ին կամ 1.1-ին կամ 8-րդ կամ 8.1-ին կետի գործունեության տեսակի իրականացման մասին։

3.2. Իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող միաժամանակ ծանուցել սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին և 1.3-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների իրականացման մասին:

4. Սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 9-րդ կետում նշված գործունեության տեսակն իրականացնող անձանց կողմից Քիմբերլի գործընթացի հավաստագրման սխեմայով նախատեսված և լիազոր մարմնի հրամանով սահմանված պահանջները խախտելու դեպքում նշված անձանց համար կիրառվում են առանց ծանուցման` ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներին համապատասխան սահմանված գումարի 10 տոկոսի չափով պատասխանատվության միջոցներ:

5. Սույն հոդվածի աղյուսակի երրորդ սյունակում հապավումներով սահմանվում են լիազոր մարմինները: Աղյուսակի հապավումները վերծանվում են հետևյալ կերպ.

ԿՄ - Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին կամ մարմիններ.

ՀԾԿՀ - Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

6. Սույն հոդվածի աղյուսակի չորրորդ սյունակում «Ա» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար չի պահանջվում ծանուցում, եթե դրանք իրականացվում են ոչ ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով:

7. Միայն սույն հոդվածի աղյուսակի հինգերորդ սյունակում «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք են պարտավոր ծանուցման ենթակա գործունեությունն իրականացնել միայն ծանուցման մեջ նշված վայրում:

8. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և «Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչների» համաձայն:

(22-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.02.16 ՀՕ-29-Ն, լրաց. 25.10.17 ՀՕ-158-Ն, 27.10.17 ՀՕ-170-Ն, 17.11.17 ՀՕ-211-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-273-Ն, լրաց., փոփ. 13.06.18 ՀՕ-358-Ն, 03.06.19 ՀՕ-60-Ն, խմբ. 27.10.20 ՀՕ-477-Ն, լրաց., փոփ. 16.09.20 ՀՕ-418-Ն, լրաց. 07.12.22 ՀՕ-544-Ն, փոփ., խմբ., լրաց. 03.05.23 ՀՕ-163-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-319-Ն, փոփ. 13.07.23 ՀՕ-257-Ն, լրաց. 25.10.23 ՀՕ-346-Ն, 08.12.23 ՀՕ-394-Ն, 22.12.23 ՀՕ-6-Ն, 22.05.24 ՀՕ-233-Ն)

(16.09.20 ՀՕ-418-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.05.23 ՀՕ-163-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(13.07.23 ՀՕ-257-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 15.11.24 ՀՕ-461-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից ութ ամիս հետո)

(հոդվածը 22.01.25 ՀՕ-16-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։