Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 7. Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները

1. Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերը:

2. Ծանուցում ներկայացրած ֆիզիկական անձն իրավունք ունի զբաղվելու այդ բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ միայն որպես անհատ ձեռնարկատեր, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

3. Անհատ ձեռնարկատերը, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն զբաղվելու ծանուցման ենթակա բոլոր գործունեության տեսակներով, եթե դա արգելված չէ օրենքով:

4. Ծանուցման ենթակա գործունեությամբ կարող են զբաղվել նաև պետական կամ համայնքի հիմնարկները, եթե այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքն ուղղակի նախատեսված է օրենքով:

5. Պետական կամ համայնքի հիմնարկի կողմից ծանուցման հետ կապված գործընթացն իրականացվում է իրավաբանական անձանց համար՝ սույն օրենքով նախատեսված կարգով:

6. Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են զբաղվել ծանուցման ենթակա գործունեությամբ ծանուցումը ներկայացնելուց հինգ աշխատանքային օր հետո, եթե ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չի մերժվում:

7. Եթե ծանուցման մեջ առկա են իրավաբանական անձի անվանման (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անվան, ազգանվան) և պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի կամ անձնագրի (նույնականացման քարտի) սերիայի և համարի) անհամապատասխանություններ, ապա ծանուցումը համարվում է չներկայացված, և ծանուցում ներկայացրած անձը ձեռք չի բերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք: Ծանուցումը չներկայացված համարվելու հիմքը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցումը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում ծանուցումը համարվում է չներկայացված, ապա անձը կարող է սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել նոր ծանուցում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։