Հոդված 22. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկը
Հոդված 22. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկը
1. Գործունեությունը համարվում է ծանուցման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում:
2. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակը՝
Հ/հ Ծանուցման ենթակա
գործունեության
տեսակը Ծանուցում ներկայաց-րած անձանց հաշվառող մարմինը Ոլորտ Վայրի պահանջ
1 2 3 4 5
1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
(բաժինն ուժը կորցրել է 13.07.23 ՀՕ-257-Ն)
2. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
(բաժինն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-163-Ն)
2․1․
1.
3. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, բացառությամբ այն ծառայությունների, որոնց մատուցման համար անհրաժեշտ է տիրապետել և շահագործել էլեկտրոնային հաղորդակցության ցանց ՀԾԿՀ Ա Վ
3.1. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեություն ԿՄ _ _
2. Ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեություն ԿՄ - -
4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2207 ծածկագրին դասվող էթիլային սպիրտի և 2208 ծածկագրին (բացառությամբ սույն աղյուսակի 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, 1.4-րդ, 3-րդ, 3.1-ին կետերում նշված գործունեության տեսակների և մինչև 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության) դասվող ապրանքների արտադրություն ԿՄ Ա Վ
1.1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի արտադրություն և ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրություն և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացում ԿՄ Ա Վ (միայն արտադրության մասով)
1.2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացվելուց հետո այլ խմբաքանակների իրացում ԿՄ Ա
1.3 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի, բրենդիի, կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի ԿՄ Ա Վ
1.4 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220830 ծածկագրին դասվող վիսկիների, 220840 ծածկագրին դասվող ռոմի, 220850 ծածկագրին դասվող ջինի, ինչպես նաև սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, բալզամ, ռաքիա և այլն) և 22 տոկոսից ավելի սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների (բացառությամբ խաղողի, պտղահատապտղային և մեղրի հումքից բացի այլ հումքով օղիների) արտադրություն ԿՄ Ա Վ
2. (կետն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-163-Ն)
3. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն ԿՄ - Վ
3.1 Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն ԿՄ - Վ
4. (կետն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-163-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-163-Ն)
6. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում ԿՄ - Վ
7. Առևտրի իրականացման վայրի կազմակերպում ԿՄ - Վ
8. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում ԿՄ Ա -
8.1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի և ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) կոնյակի և բրենդիի սպիրտների՝ ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում՝ վերամշակման նպատակով ներմուծում ԿՄ Ա
8.2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ ներմուծողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ներմուծվելուց հետո այլ խմբաքանակների՝ ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում՝ վերամշակման նպատակով ներմուծում ԿՄ Ա
9. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առք և վաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում». ԿՄ Ա
10. (կետն ուժը կորցրել է 03.06.19 ՀՕ-60-Ն)
11. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարում ԿՄ
12. Փոխադրումների մենեջերների մասնագիտական
վերապատրաստման ծառայության մատուցում ԿՄ - -
13. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով
միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդների
մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում ԿՄ - -
14. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցում ԿՄ - -
5. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Գենետիկ ինժեներիայի գործունեություն ԿՄ - Վ
6. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Զբոսաշրջային օպերատորի գործունեություն ԿՄ - Վ
2. Զբոսաշրջային գործակալի գործունեություն ԿՄ - Վ
3. Հյուրանոցային ծառայությունների մատուցում ԿՄ - Վ
4. Զբոսավարի գործունեություն ԿՄ - -
5. Ուղեկցորդի գործունեություն ԿՄ - -
3. Սույն հոդվածի աղյուսակում չնշված գործունեության տեսակներով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրավունք ունեն զբաղվելու առանց սահմանափակման, բացառությամբ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի, եթե տվյալ գործունեության տեսակով զբաղվելն օրենքով արգելված չէ:
3.1. Եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը միաժամանակ իրականացնում են սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին և 1.1-ին կամ 8-րդ և 8.1-ին կետերում նշված գործունեության տեսակները, ապա այդ գործունեության տեսակները ծանուցման մեջ նշում են առանձին, կամ ներկայացնում են լրացուցիչ ծանուցում` 1-ին կամ 1.1-ին կամ 8-րդ կամ 8.1-ին կետի գործունեության տեսակի իրականացման մասին։
3.2. Իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող միաժամանակ ծանուցել սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին և 1.3-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների իրականացման մասին:
4. Սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 9-րդ կետում նշված գործունեության տեսակն իրականացնող անձանց կողմից Քիմբերլի գործընթացի հավաստագրման սխեմայով նախատեսված և լիազոր մարմնի հրամանով սահմանված պահանջները խախտելու դեպքում նշված անձանց համար կիրառվում են առանց ծանուցման` ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներին համապատասխան սահմանված գումարի 10 տոկոսի չափով պատասխանատվության միջոցներ:
5. Սույն հոդվածի աղյուսակի երրորդ սյունակում հապավումներով սահմանվում են լիազոր մարմինները: Աղյուսակի հապավումները վերծանվում են հետևյալ կերպ.
ԿՄ - Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին կամ մարմիններ.
ՀԾԿՀ - Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
6. Սույն հոդվածի աղյուսակի չորրորդ սյունակում «Ա» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար չի պահանջվում ծանուցում, եթե դրանք իրականացվում են ոչ ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով:
7. Միայն սույն հոդվածի աղյուսակի հինգերորդ սյունակում «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք են պարտավոր ծանուցման ենթակա գործունեությունն իրականացնել միայն ծանուցման մեջ նշված վայրում:
8. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և «Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչների» համաձայն:
(22-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.02.16 ՀՕ-29-Ն, լրաց. 25.10.17 ՀՕ-158-Ն, 27.10.17 ՀՕ-170-Ն, 17.11.17 ՀՕ-211-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-273-Ն, լրաց., փոփ. 13.06.18 ՀՕ-358-Ն, 03.06.19 ՀՕ-60-Ն, խմբ. 27.10.20 ՀՕ-477-Ն, լրաց., փոփ. 16.09.20 ՀՕ-418-Ն, լրաց. 07.12.22 ՀՕ-544-Ն, փոփ., խմբ., լրաց. 03.05.23 ՀՕ-163-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-319-Ն, փոփ. 13.07.23 ՀՕ-257-Ն, լրաց. 25.10.23 ՀՕ-346-Ն, 08.12.23 ՀՕ-394-Ն, 22.12.23 ՀՕ-6-Ն)
(16.09.20 ՀՕ-418-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.05.23 ՀՕ-163-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(13.07.23 ՀՕ-257-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 22.05.24 ՀՕ-233-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո)
(հոդվածը 15.11.24 ՀՕ-461-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից ութ ամիս հետո)