Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 6. Օրենսգրքի 193-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենսգրքի 193-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար պետական բյուջե վճարման ենթակա ճանապարհային հարկը հաշվարկվում և վճարվում է հետևյալ կարգով.

1) Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր մուտքի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում մինչև Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը.

2) Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում նույն ավտոտրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետություն մեկից ավելի անգամ մուտք գործելու դեպքում ճանապարհային հարկը հաշվարկվում է յուրաքանչյուր մուտքի համար Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ մինչև Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում 15 օրից ավելի գտնվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ 15 օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու (սույն մասի 2-րդ կետում նշված դեպքում՝ վերջին մուտքից հաշված) տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրվան հաջորդող հինգերորդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը:

Սույն մասին համապատասխան կատարված վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) ճանապարհային հարկ վճարողները պահպանում են հետագայում ճանապարհային հարկի վճարման փաստը հավաստելու նպատակով:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգով հաշվարկված ճանապարհային հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը և հարկի վճարումն ուշացնելու համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ։»․

4) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ մաքսային մարմինները կատարում են Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գծով ճանապարհային հարկի պարտավորությունների (այդ թվում՝ ճանապարհային հարկի վճարումը հավաստող անդորրագրերի կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերի) հաշվառում՝ վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) հետագայում կրկին որպես ճանապարհային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ չօգտագործվելու համար:».

5) 4-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և» բառերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։