Հոդված 6. Աշխատավարձի, կենսաթոշակի և այլ վճարումների կանխիկ ձևով վճարման սահմանափակումները
Հոդված 6. Աշխատավարձի, կենսաթոշակի և այլ վճարումների կանխիկ ձևով վճարման սահմանափակումները
1. Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից: Հաշմանդամություն ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով:
2. Պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում իրականացվում է անկանխիկ ձևով: Կառավարությունը կարող է սահմանել սույն մասից բացառություն կազմող այն վճարների տեսակները և այդպիսի վճարներ ստացողների առանձին կատեգորիաների ցանկը, որոնք կարող են վճարել, կամ որոնց կարող է վճարվել կանխիկ ձևով:
3. Կրթաթոշակները, ներկայացուցչական ծախuերի դիմաց կատարվող վճարումները, գործուղման նպատակով կատարվող վճարումները, պետական գնումների հետ կապված վճարումները կատարվում են անկանխիկ ձևով՝ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից:
4. Սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում (հաստատություններում) մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով:
5. Սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող ուսումնական (այդ թվում՝ բարձրագույն ուսումնական) հաստատություններում մատուցված բոլոր կրթական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով:
6․ Ապահովագրական հատուցումները կատարվում են անկանխիկ ձևով:
7. Սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գործունեության հետ կապված բոլոր գործառնությունները (վճարումների կատարումը և վճարումների ստացումը) իրականացնում են անկանխիկ ձևով, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի։
8․Կենսաթոշակները, կենսաթոշակների համար սահմանված կարգով վճարվող պետական նպաստները և այլ դրամական վճարները, ինչպես նաև խնամքի նպաստը վճարվում են «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին» օրենքներով սահմանված կարգով: «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին» օրենքներով կենսաթոշակը, կենսաթոշակների համար սահմանված կարգով վճարվող պետական նպաստները և այլ դրամական վճարներ, ինչպես նաև խնամքի նպաստը կանխիկ ձևով վճարելու համար բացառություններ կարող են սահմանվել Կենտրոնական բանկի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ նորմատիվ իրավական ակտով։
(6-րդ հոդվածը փոփ. 07.02.24 ՀՕ-81-Ն)