Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը տարածվում է Հայաuտանի Հանրապետության տարածքում գտնվող ֆիզիկական անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպությունների, oտարերկրյա կազմակերպությունների, oտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների վրա։
2. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կնքված (գրավոր և բանավոր) և դրանց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի վճարում նախատեսող (փաստացի վճարված) գործարքների վրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքում վճարում նախատեսող (փաստացի վճարված) գործարքների վրա: