ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 114-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-395-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
12.02.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 114-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի
անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայաց-նելու ժամկետը Իրավական ակտի նախագիծը ընդունելու ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական աղբյուրը Իրավական հիմքը
1. «Սահմանային շերտում և
սահմանային գետի
ափերին գտնվող
հանքավայրերում
օգտակար հանածոների
արդյունահանման
աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ
և հանութափոխադրիչ
տեխնիկական միջոցները,
օգտակար հանածոն
տեղափոխող բեռնատար
ավտոմոբիլները ՋիՊիԷս
(Գլոբալ տեղորոշման
համակարգ) համակարգով
կահավորելու և այդ
համակարգը սերվերային
ենթակառուցվածքին
անխափան միացված
լինելու պայմանների,
ինչպես նաև նշյալ
համակարգով ստացվող տվյալներին հասանելիություն ունեցող մարմինների ցանկի, տվյալների մշակման ու փոխանակման կարգի, համակարգի
անվտանգության ապահովման պահանջների,
համակարգից օգտվելու կարգի և համակարգի
շահագործման կանոնները
սահմանելու մասին» ՀՀ
կառավարության
որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը Տարածքային
կառավարման և
ենթակառուցվածք-
ների
նախարարություն 2026 թվականի
մայիսի 3-րդ
տասնօրյակ 2026 թվականի
հունիսի 3-րդ
տասնօրյակ Ֆինանսավորում չի
պահանջվում: «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին» 2025 թվականի
նոյեմբերի 13-ի ՀՕ-395-Ն օրենքի
(այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մաս
2. «Սահմանային շերտում և
սահմանային գետի
ափերին գտնվող
հանքերևակումներում և հանքավայրերում
ընդերքօգտագործում
իրականացնելու
վերաբերյալ ազգային
անվտանգության,
արտաքին գործերի և
պաշտպանության
բնագավառների, իսկ
մաքսային հսկողության
գոտու կարգավիճակ
ունեցող տարածքներում՝
նաև մաքսային բնագավառի պետական
լիազորված մարմինների՝
իրենց իրավասությունների
շրջանակներում համա-ձայնությունների
տրամադրման կարգը
սահմանելու մասին» ՀՀ
կառավարության
որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը Տարածքային
կառավարման և
ենթակառուցվածք-
ների նախարարու-
թյուն 2026 թվականի
մայիսի 3-րդ
տասնօրյակ 2026 թվականի
հունիսի 3-րդ
տասնօրյակ Ֆինանսավորում չի
պահանջվում: Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մաս
3. «Գետաողողատային
տիպի հանքավայրերում
ավազի, ավազակոպճային,
ավազակոպճա-գլաքարային
խառնուրդի վերականգնվող
պաշարների արդյունահանման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը Տարածքային
կառավարման և
ենթակառուցվածք-
ների նախարարու-
թյուն 2026 թվականի
մայիսի 3-րդ
տասնօրյակ 2026 թվականի
հունիսի 3-րդ
տասնօրյակ Ֆինանսավորում չի
պահանջվում: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս
4. «2020 թվականի հուլիսի 2-ի
N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու
մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը Տարածքային
կառավարման և
ենթակառուցվածք-
ների նախարարու-
թյուն 2026 թվականի
մայիսի 1-ին
տասնօրյակ 2026 թվականի
հունիսի 3-րդ
տասնօրյակ Ֆինանսավորում չի
պահանջվում: Օրենքի 1-ին և 10-րդ հոդվածներ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
12.02.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ