ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2026 թվականի N 128-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 138-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 138-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) 2-րդ կետի «Քանակը» սյունակի «1 000 000» թիվը փոխարինել «2 500 000» թվով.
2) 2-րդ կետի «Արժեքը» սյունակի «1 000 000 000» թիվը փոխարինել «2 200 000 000» թվով.
3) հավելվածի ցանկը 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ 3-րդ կետով՝
« 3․ 0405101900 Կարագ սերուց-քային Յուղայնու-թյունը ոչ ավելի 85% կգ 1 700 000 ԱՄՆ, Կանադա, Ուրուգվայ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Իտալիա, Դանիա, Լեհաստան, Գերմանիա, Հոլանդիա, Իրանի Իսլամական Հանրապետություն ԱՄՆ, Կանադա, Ուրուգվայ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Իտալիա, Դանիա, Լեհաստան, Գերմանիա, Հոլանդիա, Իրանի Իսլամական
Հանրապետություն 2 800 000 000
».
4) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «5 000 000 000» թիվը փոխարինել «9 000 000 000» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
12.02.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ