ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 58-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի քաղաքացիներ Հրաչ Միսակ Սարկիսի և Հելգա Արփինե Սարկիսի կողմից Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի Երևան քաղաքի Բաղրամյան 18 հասցեում կառուցվող թանգարանում հայ մեծանուն նկարիչների արվեստի գործերի անհատուց ցուցադրման նպատակով Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հասցեով որպես նվիրատվություն ուղարկված նկարների (28 հատ, 751,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 6,606 ԱՄՆ-ի դոլար, նկարների ցանկը համաձայն հավելվածի, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան
12.02.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 58-Ա որոշման
ՆԿԱՐՆԵՐԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Նկարագիրը Քանակը (հատ) Արժեքը (ԱՄՆ-ի
դոլար)
1. Հովսեփ Փուշման /Hovsep Pushman (Ամերիկացի, 1877-1966) XV դարի
խումբ ստորագրված «Pushman» (ներքևի աջ կողմում) յուղաներկ՝ չափսերը՝ 33 x 25, 1 47,500
2. Հովսեփ Փուշման /Hovsep Pushman (AMERICAN, 1877-1966), չափսերը՝
W15.5 x H20 1 27,500
3. Մարտիրոս Սարյան, դիմանկար, չափսերը՝ W13 x H16.5 1 16,000
4. Մարտիրոս Սարյան, Վերադարձող զինվոր, չափսերը՝ W13.5xH19, 1 22,500
5. Մարտիրոս Սարյան, լանդշաֆտ, չափսերը՝ W27 x H36 1 42,500
6. Մարտիրոս Սարյան, ծաղիկներ, չափսերը՝ W21.5 x H30 1 39,500
7. Մարտիրոս Սարյան, ծաղիկներ, չափսերը՝ W17.75xH15 1 25,000
8. Երվանդ Քոչար, «Կմախքի գլուխ», չափսերը՝ W11,5xH15,5 1 12,500
9. Երվանդ Քոչար, մարդու դեմք, չափսերը՝ W11.5x H15.5 1 12,000
10. Երվանդ Քոչար, մերկ կին, չափսերը՝ W18.5 x H26.75 1 35,000
11. Գևորգ Բաշինջաղյան, չափսերը՝ W23.75XH31.5 1 49,000
12. Հովհաննես Այվազովսկի, չափսերը՝ W14.75 x HI0.5 1 44,500
13. Հովհաննես Այվազովսկի, չափսերը՝ WM x HI3 1 48,000
14. Հովհաննես Այվազովսկի, չափսերը՝ W16 x H17.5 1 35,000
15. Մինաս Ավետիսյան, Եկեղեցի Սևանա լճի ափին 1 12,500
16. Մինաս Ավետիսյան, Լանդշաֆտ, չափսերը՝ W31 x H23 1 30,000
17. Մինաս Ավետիսյան, չափսերը՝ W32.5 x H18.5 1 30,000
18. Մինաս Ավետիսյան, չափսերը՝ W7.75 x H11.5 1 8,500
19. Մինաս Ավետիսյան, չափսերը՝ W7.75 x H11.5 1 8,500
20. Հարություն Կալենց, (1960 թ.) չափսերը՝ W35.25 x H27.5 1 42,000
21. Հարություն Կալենց, (1960 թ.) Տիկին, չափսերը՝ W23 x H31 1 28,000
22. Հարություն Կալենց, (1993 թ.) չափսերը՝ W9 x HI3 1 8,000
23. Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան, չափսերը՝ W17 x H25 1 16,000
24. Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան, (1996թ.) չափսերը՝ W28 x H32 1 22,500
25. Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան, չափսերը՝ W16.25 x HI8.75 1 24,000
26. Հակոբ Հակոբյան, (1996 թ.) չափսերը՝ W18.75 x H47.25 1 28,000
27. Հակոբ Հակոբյան, (1993 թ.) Լանդշաֆտ, չափսերը՝ W35.25 x H23.25 1 19,000
28. Հակոբ Հակոբյան, (1995 թ.) Լանդշաֆտ, չափսերը՝ W24 x H36 1 18,000
Ընդամենը 28 751,500
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
12.02.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ