ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 61-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի կողմից Հայաստանի Հանրապետությունում դահուկային սպորտի զարգացման, աշխարհի առաջնություններին և միջազգային մրցաշարերին մասնակցության նպատակով «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մարզագույքի և մարզահագուստի (ցանկը՝ համաձայն հավելվածի, 12,182.40 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 515,250 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան
12.02.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 61-Ա որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Անվանումը Քանակը
(հատ) Միավորի
արժեքը
(եվրո) Ընդհանուր
արժեքը
(եվրո)
1. Նոր լեռնադահուկային կոշիկներ (Raptor 60) 3 զույգ 70 210
2. Նոր լեռնադահուկային կոշիկներ (Raptor WCR 90) 2 զույգ 160 320
3. Նոր լեռնադահուկային կոշիկներ (Raptor WCR 70) 4 զույգ 145 580
4. Նոր դահուկներ ամրակներով հսկա ոլորավայրէջքի 172 սմ
(GS Team FF 14) 3 զույգ 305 915
5. Նոր դահուկներ ամրակներով հսկա ոլորավայրէջքի 164 սմ
(GS Team FF 14) 3 զույգ 305 915
6. Նոր դահուկներ ամրակներով
ոլորավայրէջքի 153 սմ
(SL Team FF 14) 3 զույգ 305 915
7. Նոր դահուկներ ամրակներով
ոլորավայրէջքի 146 սմ
(SL Team FF 11) 5 զույգ 275 1375
8. Նոր դահուկներ ամրակներով
ոլորավայրէջքի 139 սմ
(SL Team FF 11) 2 զույգ 275 550
9. Նոր դահուկներ ամրակներով
ոլորավայրէջքի 132 սմ
(SL Team FF 11) 2 զույգ 275 550
10. Նոր լեռնադահուկային փայտեր 120 սմ
(World Cup SL white) 14 զույգ 29 406
11. Նոր լեռնադահուկային փայտեր 110 սմ
(World Cup SL white) 4 զույգ 29 116
12. Նոր լեռնադահուկային կոշիկներ (Raptor WCR) 2 զույգ 300 600
13. Նոր դահուկներ ոլորավայրէջքի 156 սմ
(SL RD) 2 զույգ 375 750
14. Նոր դահուկներ հսկա ոլորավայրէջքի
193 սմ (SL RD) 1 զույգ 375 375
15. Նոր դահուկներ ոլորավայրէջքի 165 սմ
(SL RD) 2 զույգ 375 750
16. Նոր լեռնադահուկային ամրակներ
(FreeFlex ST 20xRD) 1 զույգ 165 165
17. Նոր լեռնադահուկային ամրակներ
(FreeFlex ST 16xRD) 4 զույգ 165 660
ԸՆԴԱՄԵՆԸ 12,182.40
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
12.02.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ