Անցնել բովանդակությանը

Հոդված 2. ․ Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 87․7-րդ և 87․8-րդ հոդվածներով․

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2․ Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 87․7-րդ և 87․8-րդ հոդվածներով․

«Հոդված 87․7․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափը գերազանցելը կամ առանց ջերմոցային գազերի արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելը

1. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափը գերազանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկի չափով։

2. Առանց ջերմոցային գազերի արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։