Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-14-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 15. Մարզպետի լիազորությունները սոցիալական պաշտպանության բնագավառում

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 15. Մարզպետի լիազորությունները սոցիալական պաշտպանության բնագավառում

1. Մարզպետը սոցիալական պաշտպանության բնագավառում`

1) ապահովում է բնակչության պետական սոցիալական պաշտպանության ծրագրերի իրագործումը.

2) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության մարմինների և կազմակերպությունների գործունեությունը.

3) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.

4) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։