Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-03-20-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 7. Մարզպետի աշխատակազմը

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 7. Մարզպետի աշխատակազմը

1. Մարզպետի աշխատակազմի ղեկավարման առանձնահատկությունները սահմանվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով:

2. Մարզպետն իր իրավասության սահմաններում տարածքային քաղաքականությունը համապատասխան բնագավառներում իրականացնում է իր աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգելու միջոցով` ապահովելով մարզային նշանակության խնդիրների լուծմանն ուղղված փոխհամաձայնեցված գործողությունների կատարումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։