Հոդված 18. ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ, ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՑ, ՆԱՎԵՐԻՑ, ԱՅԼ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ և ԿԱՅԱՆՔՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 18. ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ, ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՑ, ՆԱՎԵՐԻՑ, ԱՅԼ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ և ԿԱՅԱՆՔՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Ավտոմեքենաների, ինքնաթիռների, նավերի, այլ փոխադրամիջոցների և կայանքների նախագծումը, արտադրությունն ու շահագործումը իրականացնող պետական կառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են մշակել և իրականացնել այդ փոխադրամիջոցներից ու կայանքներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների կրճատման և կանխման միջոցառումներ:
Ավտոմեքենաների, ինքնաթիռների, նավերի, այլ փոխադրամիջոցների ու կայանքների արտանետումներում աղտոտող նյութերի քանակը չպետք է գերազանցի սահմանված թույլատրելի նորմատիվները:
Շահագործման մեջ գտնվող բոլոր փոխադրամիջոցներն ու կայանքները պետք է վերահսկման ենթարկվեն աղտոտող նյութերի սահմանված թույլատրելի արտանետումների նորմատիվները պահպանելու առումով:
Այդ նորմատիվների պահպանման նկատմամբ վերահսկողության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: