Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2007-05-05։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2007-05-05-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ III · ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 18. Ավտոտրանսպորտային միջոցներԻՑ, ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՑ, ՆԱՎԵՐԻՑ, ԱՅԼ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ և ԿԱՅԱՆՔՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

գործել է մինչև 2007-05-05ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 18. Ավտոտրանսպորտային միջոցներԻՑ, ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՑ, ՆԱՎԵՐԻՑ, ԱՅԼ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ և ԿԱՅԱՆՔՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Ավտոտրանսպորտային միջոցների, ինքնաթիռների, նավերի, այլ փոխադրամիջոցների և կայանքների նախագծումը, արտադրությունն ու շահագործումը իրականացնող պետական կառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են մշակել և իրականացնել այդ փոխադրամիջոցներից ու կայանքներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների կրճատման և կանխման միջոցառումներ:

Ավտոտրանսպորտային միջոցների, ինքնաթիռների, նավերի, այլ փոխադրամիջոցների ու կայանքների արտանետումներում աղտոտող նյութերի քանակը չպետք է գերազանցի սահմանված թույլատրելի նորմատիվները:

Շահագործման մեջ գտնվող բոլոր փոխադրամիջոցներն ու կայանքները պետք է վերահսկման ենթարկվեն աղտոտող նյութերի սահմանված թույլատրելի արտանետումների նորմատիվները պահպանելու առումով:

(4-րդ պարբերությունն ուժը կորցրել է 05.05.05 ՀՕ-98-Ն)

(18-րդ հոդվածը փոփ. 05.05.05 ՀՕ-98-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։