Հոդված 9
Հոդված 9.
Սույն օրենքով չսահմանված գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մարմինների ղեկավար աշխատողների, դատախազության, վճռաբեկ (գերագույն) դատարանի, տնտեսական դատարանի (պետական արբիտրաժի), զինվորական դատարանի ու ժողովրդական դատարանների աշխատողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով նշանակվող բյուջետային և այլ հիմնարկների ղեկավար աշխատողների ու մասնագետների պաշտոնային դրույքաչափերը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կարգով:
(9-րդ հոդվածը փոփ. 30.06.96 ՀՕ-75)