Հոդված 61. Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում դատապարտյալներին աշխատանքից ազատելը քննությունների կապակցությամբ
Հոդված 61. Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում դատապարտյալներին աշխատանքից ազատելը քննությունների կապակցությամբ
Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում դատապարտյալները քննություններ հանձնելու համար աշխատանքից ազատվում են ՍՍՀ Միության աշխատանքային օրենսդրությամբ և Հայկական ՍՍՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված ժամկետով: Այդ ժամանակամիջոցի համար նրանց աշխատավարձ չի հաշվարկվում, սնունդ տրվում է անվճար:
ՍՍՀՄ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 31 հոդվածին համապատասխան, բոլոր տեսակների գաղութ-բնակավայրերում պատիժ կրող դատապարտյալների նյութական ապահովումը քննությունները հանձնելու ժամանակ իրականացվում է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից որոշվող կարգով ու պայմաններով:
Դաստիարակչական աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալների կողմից դպրոցական, ինչպես նաև պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության կամ արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցման որակավորման քննություններին նախապատրաստվելու և հանձնելու ժամանակ գաղութի պետը սովորողներին ազատում է աշխատանքից Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրության կողմից սահմանվող կարգով: