Հոդված 1. Հայկական ՍՍՀ առողջապահության վերաբերյալ 1970 թվականի դեկտեմբերի 18-ի օրենքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1971 թ., N 2, հոդվ. 20).
Հոդված 1. Հայկական ՍՍՀ առողջապահության վերաբերյալ 1970 թվականի դեկտեմբերի 18-ի օրենքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1971 թ., N 2, հոդվ. 20).
1) օրենքի 10 հոդվածում`
հոդվածի վերնագրում «մանկական հիմնարկների» բառերը փոխարինել «մանկական նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկների, հանրակրթական դպրոցների» բառերով.
երկրորդ մասը «արտադպրոցական հիմնարկների» բառերից հետո լրացնել «հանրակրթական» բառով.
2) օրենքի 25 հոդվածի առաջին մասում «շենքերի և աշխատատեղերի» բառերը փոխարինել «և այլ շինությունների, աշխատատեղերի, ուսումնադաստիարակչական հիմնարկների շենքերի ու շինությունների, այլ կառուցվածքների» բառերով.
3) օրենքի 52 հոդվածի երկրորդ մասում «հղի կանանց և երեխաներով մայրերի համար սանատորիաների ու հանգստյան տների, մանկամսուրների, մանկապարտեզների և այլ մանկական հիմնարկների» բառերը փոխարինել «հղի կանանց և երեխա ունեցող մայրերի համար սանատորիաների, առողջապահության այլ հիմնարկների, հանգստյան տների, մանկամսուրների, մանկապարտեզների և մանկական նախադպրոցական այլ հիմնարկների» բառերով.
4) օրենքի 55 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 55. Հոգատարությունը երեխաների ու դեռահասների առողջության ամրապնդման և պահպանման նկատմամբ
Առողջ, ներդաշնակորեն զարգացած երիտասարդ սերունդ դաստիարակելու նպատակով պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, կոլտնտեսությունները, այլ կոոպերատիվ, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունները սահմանված կարգով ապահովում են մանկական նախադպրոցական ու արտադպրոցական հիմնարկների, հանրակրթական դպրոցների, պրոֆեսիոնալ-տեխնիկական ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և մյուս ուսումնադաստիարակչական հիմնարկների լայն ցանցի զարգացումը: Այդ ուսումնադաստիարակչական հիմնարկներում երեխաներն ու դեռահասներն ապահովվում են առողջության պահպանման ու ամրապնդման և հիգիենիկ դաստիարակության համար անհրաժեշտ պայմաններով: Երեխաների ու դեռահասների ուսումնական-աշխատանքային, ուսումնաարտադրական բեռնվածությունը, ինչպես նաև պարապմունքների օրինակելի ռեժիմը որոշվում են ՍՍՀՄ առողջապահության մինիստրության հետ համաձայնեցնելով:
ՍՍՀՄ առողջապահության մինիստրությունը, Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրությունը, ժողովրդական դեպուտատների համապատասխան սովետների գործադիր կոմիտեների առողջապահության բաժինները, ինչպես նաև իրենց տնօրինության ներքո առողջապահության հիմնարկներ ունեցող մինիստրությունները, պետական կոմիտեներն ու գերատեսչությունները կազմակերպում են մանկական նախադպրոցական հիմնարկների սաների, միջնակարգ հանրակրթական դպրոցների, պրոֆեսիոնալ-տեխնիկական ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և մյուս ուսումնադաստիարակչական հիմնարկների սովորողների հետ կատարվող բուժպրոֆիլակտիկ և սանիտարահիգիենիկ աշխատանքը:
Մանկական նախադպրոցական ու արտադպրոցական հիմնարկներում, հանրակրթական դպրոցներում, պրոֆեսիոնալ տեխնիկական, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում և ուսումնադաստիարակչական մյուս հիմնարկներում երեխաների ու դեռահասների առողջության պահպանման և առողջարարական միջոցառումների անցկացման վերահսկողությունն իրականացնում են առողջապահության մարմիններն ու հիմնարկները ժողովրդական կրթության պետական կառավարման մարմինների և այդ ուսումնադաստիարակչական հիմնարկները տնօրինող մյուս պետական մարմինների հետ համատեղ` հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ».
5) օրենքի 56 հոդվածի առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մանկական նախադպրոցական և որոշ այլ ուսումնադաստիարակչական հիմնարկներում երեխաների խնամքի հիմնական ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին, ինչպես նաև այդ նպատակներով պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունների կողմից հատկացվող միջոցների հաշվին:
Ֆիզիկական կամ մտավոր զարգացման թերություններ ունեցող երեխաներն ու դեռահասները պահվում են մանկական հատուկ տներում, հատուկ նշանակության մանկական նախադպրոցական հիմնարկներում, մանկատներում, մյուս ուսումնադաստիարակչական հիմնարկներում կամ ընդհանուր նշանակության ուսումնադաստիարակչական հիմնարկներին առընթեր հատուկ խմբերում` պետության հաշվին».
6) օրենքի 57 հոդվածում`
վերնագիրը և առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 57. Վերահսկողությունը դպրոցականների աշխատանքային ուսուցման, հանրօգուտ, արտադրողական աշխատանքի, պրոֆեսիոնալ-տեխնիկական ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում դեռահասների արտադրական ուսուցման, արտադրությունում դեռահասների պրոֆեսիոնալ ուսուցման և դեռահասների աշխատանքի պայմանների նկատմամբ
Դպրոցականների աշխատանքային ուսուցումը, դրա հետ կապված հանրօգուտ, արտադրողական աշխատանքը, դեռահասների արտադրական ուսուցումը պրոֆեսիոնալ-տեխնիկական ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, արտադրության մեջ դեռահասների պրոֆեսիոնալ ուսուցումը թույլատրվում են այն մասնագիտությունների գծով, որոնք համապատասխանում են նրանց տարիքին, ֆիզիկական ու մտավոր զարգացմանն ու առողջական վիճակին և իրականացվում են սիստեմատիկ բժշկական վերահսկողության ներքո».
հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Այն մասնագիտությունների ցանկը, որոնց գծով իրականացվում են դպրոցականների աշխատանքային ուսուցումը, հանրօգուտ, արտադրողական աշխատանքը, դեռահասների արտադրական ուսուցումը պրոֆեսիոնալ-տեխնիկական ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, արտադրության մեջ դեռահասների մասնագիտական ուսուցումը, հաստատվում է սահմանված կարգով, համաձայնեցնելով ՍՍՀՄ առողջապահության մինիստրության հետ: Այդ մասնագիտությունների գծով ուսուցմանը խանգարող բժշկական ցուցումների ցանկը որոշում է ՍՍՀՄ առողջապահության մինիստրությունը».
այդ հոդվածի երկրորդ մասը համարել երրորդ մաս: