Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 200.4. Դիմումին ներկայացվող պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 200.4. Դիմումին ներկայացվող պահանջները

1. Ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-7-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված պահանջների՝ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դիմումը պետք է ներառի սույն օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով սահմանված տվյալները:

2. Դիմումին կցվում են սույն օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված նորմատիվ իրավական ակտերի տեքստերի պատճենները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա այդ մասին համապատասխան միջնորդությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։