Հոդված 1
Հոդված 1.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «որոշում (դատական ակտ) կայացնելը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող իրավահարաբերություններից բխող, այդ թվում՝ օտարվող կամ օտարված գույքի կամ դրա նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտերի վերաբերյալ քննվող գործերի» բառերով: