Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 74-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետով.
«է) այն դեպքերի, երբ վիճարկվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող իրավահարաբերություններից բխող` օտարվող կամ օտարված գույքի կամ դրա նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտ։».
2) 1-ին մասը «Հիմնավորում չի պահանջվում» բառերից հետո լրացնել «սույն մասի «է» կետով նախատեսված դեպքում, ինչպես նաև այն դեպքերում» բառերով: