Հոդված 29. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը հաշվառումից հանելու դեպքերը
Հոդված 29. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը հաշվառումից հանելու դեպքերը
1. Լիազոր մարմնի որոշմամբ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը հանվում է հաշվառումից հետևյալ դեպքերում․
1) 12 օրացուցային ամիսների ընթացքում ավելի քան 60 օր կազմակերպությանն անդամակցող գնահատողների քանակը պակաս է լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի 10 տոկոսից.
2) 12 օրացուցային ամիսների ընթացքում սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտավորությունները երեք և ավելի անգամ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում.
3) չի կատարում հաշվառման ներկայացրած իր ծրագրի առնվազն 80 տոկոսը կամ կատարում է ժամանակացույցով սահմանված ժամկետների երկու և ավելի անգամ խախտումներով.
4) լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով չի ներկայացնում ամենամյա հաշվետվությունները կամ երկու և ավելի անգամ մեկ ամսից ավելի ժամկետով ուշացնում է հաշվետվության ներկայացումը.
5) հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում.
6) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման հանձնաժողովում կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովում ընդգրկելու նպատակով գնահատողի թեկնածություն չառաջարկելու դեպքում:
(29-րդ հոդվածը փոփ., լրաց. 02.10.24 ՀՕ-363-Ն)
(02.10.24 ՀՕ-363-Ն օրենքն ունի անցումային դրույթ)