Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-10-ից մինչև 2026-02-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 9. Գնահատման պարտադիր դեպքերը

գործել է մինչև 2026-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 9. Գնահատման պարտադիր դեպքերը

1․ Գնահատումը պարտադիր է՝

1) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման դեպքերում, բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի ոչ աճուրդային կարգով օտարման դեպքերի.

2) գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում.

3) պետական կամ համայնքային գույքը վարձակալությամբ հանձնելու դեպքերում, բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերի.

4) պետական կամ համայնքային կարիքների համար գույք վարձակալելու դեպքերում.

5) սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված օբյեկտներն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ հիմնադրամներում ներդնելու դեպքերում.

6) գույքի բռնագանձման հետևանքով դրա իրացման դեպքերում, բացառությամբ կատարողական վարույթի շրջանակներում իրացման.

7) գույքի սեփականատիրոջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սնանկ ճանաչելու և գույքը հրապարակային սակարկություններով օտարելու դեպքերում.

8) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերում:

(9-րդ հոդվածը լրաց. 11.04.24 ՀՕ-205-Ն, 17.12.25 ՀՕ-506-Ն)

(հոդվածը 22.10.25 ՀՕ-344-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո)

(22.10.25 ՀՕ-344-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։