Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-08-09-ից մինչև 2018-11-08։Բացել գործող տեքստը

Հոդված 14. Հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության սեփականատիրոջ իրավունքները և երաշխիքները

գործել է մինչև 2018-11-08Բացել ARLIS-ում

Հոդված 14. Հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության սեփականատիրոջ իրավունքները և երաշխիքները

1. Օտարվող սեփականության սեփականատերը, մինչև դրա օտարումը կամ օտարումից ծագող իրավունքների պետական գրանցումն իրավունք ունի այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև կատարելու միայն այնպիսի բարելավումներ, որոնք ապահովում են տվյալ սեփականության օգտագործումն իր նշանակությանը համապատասխան:

2. Դատական կարգով օտարված անշարժ գույքի սեփականատերը, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունք ունեցող այլ անձինք իրավունք ունեն սեփականության օտարման օրվանից սկսած` երկամսյա ժամկետում, անհատույց օգտագործելու օտարված անշարժ գույքը:

3. Պայմանագրով կամ դատական կարգով հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման պահից օտարվող սեփականության սեփականատերն ազատվում է օտարվող սեփականության մասին կնքված գործարքներով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների չկատարումը կամ անպատշաճ կատարումը պայմանավորված է սեփականության օտարմամբ:

Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման պահից օտարված սեփականության նկատմամբ եղած բոլոր գույքային իրավունքները դադարում են, եթե այլ բան չի նախատեսվում օտարման պայմանագրով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։