Հոդված 3. Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքերն ու պայմանները
Հոդված 3. Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքերն ու պայմանները
1. Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքը բացառիկ` գերակա հանրային շահն է:
2. Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական պայմաններն են՝
ա) օտարումը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով.
բ) օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական համարժեք փոխհատուցում (այսուհետ՝ փոխհատուցում):