«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2006 թվականի N 51-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունվարի 22-ի N 20-Ն որոշման
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ
Պաշտոնը Դրույքաչափը
Գլխավոր քարտուղար 210000
Առանձնացված ստորաբաժանման պետ 170000
Առանձնացված ստորաբաժանման պետի տեղակալ 147840
Վարչության պետ 147840
Խորհրդական 138600
Բաժնի վարիչ 138600
Առաջին քարտուղար 129360
Երկրորդ քարտուղար 120120
Երրորդ քարտուղար 110880
Կցորդ 101640
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. փետրվարի 1
Երևան