Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2026 թվականի N 190-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 18-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 2057-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների։

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին «Մերիդիան Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալել 496,9 քառ. մետր ոչ բնակելի տարածքներ՝ ամսական 350,000 դրամ վարձավճարով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 1308-Ն որոշման N 7 հավելվածի անբաժանելի մաս համարվող N 1 հավելվածի «Խոշորացված ցուցիչներ» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԻՉՆԵՐ

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը

1. Վերակառուցվող տարածքներ մ .2 35․521․8

Հ. 1 մասնաշենք, նկուղային հարկ

(նիշը՝ 6․00) մ .2 8330,0

Հ. 1 մասնաշենք, 1-ին հարկ

(նիշը՝ 0․00) մ .2 10,311,9

Հ. 1 մասնաշենք «անտրեսոլ»

(նիշը՝ 4․80) մ .2 1108,8

Հ. 2 մասնաշենք, 1-ին հարկ

(նիշը՝ 0․00) մ .2 2996,7

Հ. 2 մասնաշենք, 2-րդ հարկ

(նիշը՝ 6․00) մ .2 3240,0

Հ. 2 մասնաշենք, 3-րդ հարկ

(նիշը՝ 15․60) մ .2 3240,0

Հ. 2 մասնաշենք, 4-րդ հարկ մ .2 3288,0

(նիշը՝ 10․80)

(և «անտրեսոլ» 5-րդ հարկ) (նիշը՝ 252,0

19․60)

Հ. 2 մասնաշենք, 6-րդ հարկ (նիշը՝ 22․80)

* Ամրագրված տարածք մ .2 3288,0

*

Հ. 3 մասնաշենք, 1-ին հարկ

(նիշը՝ 0․00) մ .2 2754,4

2. Նոր կառուցվող տարածքներ

«Ա» մասնաշենք՝ թեքահարթակ

(նիշը՝ 6․00) մ .2 283,8

«Բ» մասնաշենք՝ կցակառույց (նիշը՝ 0․00)

(նիշը՝ -6․00) մ .2 1404,0

700,0

«Գ» մասնաշենք՝ նախասրահ

(նիշը՝ 0․00) մ .2 339,5

«Դ» մասնաշենք – 5 հարկ մ .2 7850,7

«Ե» մասնաշենք՝ երկհարկանի

անցուղի՝ «Դ» մասնաշենքից դեպի 2-րդ մասնաշենքի հարկ 5 մ .2 1320,4

«Զ» մասնաշենք՝ երկհարկանի

սանհանգույց մ .2 158,70

«Է» մասնաշենք՝ նախասրահ

(նիշը՝ 6․00) մ .2 336,4

3. Համար 5, 6, 7 շինություններ-ինժեներական կառույցներ մ .2 368,2

—էլ. ենթակայան հ. 4 մ .2 69,3

—էլ. ենթակայան հ. 2

(նորակառույց) մ .2 93,4

—էլ. ենթակայան հ. 3

(նորակառույց) մ .2 93,2

—կաթսայատուն (նորակառույց) մ .2 112,3

4. Բետոնե հարթակների հողային աշխատանքներ (ժամանակավոր

կառույցների համար) մ .2 6750,0

5. Ընդհանուր տարածքների բարեկարգում մ .2 39,000,0

* Աստղանիշով գրված է Հ. 2 մասնաշենքի 6-րդ հարկի տարածքը, որն ամրագրված է «COP 17» պատասխանատուի կողմից (նիշը՝ 22,80):»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

20.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

փետրվարի 19-ի N 190-Ն որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

փետրվարի 19-ի N 190-Ն որոշման

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2026 թվականի

փետրվարի 19-ի N 190-Ն որոշման

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2026 թվականի

փետրվարի 19-ի N 190-Ն որոշման

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2026 թվականի

փետրվարի 19-ի N 190-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։