Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2026 թվականի N 189-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ ենթակետով.

«14) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2026 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 14 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր՝ N 14 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

20.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

փետրվարի 19-ի N 189-Ն որոշման

«Հավելված N 14

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1177-Ն որոշման

ԾՐԱԳԻՐ

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամ

NN

ը/կ Նկարագրություն Գումար/

դրամ

1 Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլ.

էներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ 2,000,000

2 Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ 2,000,000

3 Կենցաղային և համակարգչային տեխնիկայի և ծառայությունների

ձեռքբերում 2,000,000

4 Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների

ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում 5,000,000

5 Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական

սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, փոխարինում 35,000,000

6 Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ 500,000

7 Թարգմանչական, համանման այլ ծառայություններ 500,000

8 Վարձակալություն 10,000,000

9 Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ

ծառայություններ 1,000,000

10 Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ 2,000,000

11 Գնահատման, միջնորդական ծառայություններ 1,000,000

12 Վառելիք 2,000,000

13 Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և

այլ իրավունքի ձեռքբերում 2,000,000

14 Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում 5,000,000

15 Փորձագիտական, ուսումնական ծառայություններ 7,000,000

16 Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ 5,000,000

17 Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում,

բարելավում, վերանորոգում 15,000,000

18 Մեքենաների, սարքավորումների, տնտեսական գույքի և այլ

ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և սպասարկում, տեղադրում, վերանորոգում 150,000,000

19 Ազգային պարկի վարձակալություն 17,600,000

264,600,000

«Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան» հիմնադրամ

NN

ը/կ Նկարագրություն Գումար /

դրամ

1 Շարժական գույքի գնում 49,000,000

2 Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ,

էլեկտրաէներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ 141,720,000

3 Գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների, կահույքի, այլ կրթական միջոցների գնում 10,430,000

4 Կենցաղային և համակարգչային տեխնիկայի ու ծառայությունների

ձեռքբերում 5,000,000

5 Անվտանգության համակարգի սարքավորումների ու ծառայությունների

ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում 55,510,000

6 Կառույցների, տարածքների շահագործման, մաքրման, պահպանման,

վերանորոգման և այլ ծառայությունների ու նյութերի ձեռքբերում 159,580,000

7 Սննդի ձեռքբերում, տրամադրում, սպասարկում 208,750,000

8 Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ 35,680,000

9 Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ 20,000,000

10 Թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայություններ 2,000,000

11 Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և

գործառնական բնույթի խորհրդատվություն 3,000,000

12 Վարձակալություն՝ շարժական և անշարժ գույքի 370,570,000

13 Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ

ծառայություններ 20,150,000

14 Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ 2,000,000

15 Գնահատման, միջնորդական ծառայություններ 1,500,000

16 Վառելիք 13,900,000

17 Անդամակցության, լիցենզիայի, իրավունքի ձեռքբերում 28,910,000

18 Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում 20,000,000

19 Միջոցառումների, ժողովների և այլ հանդիպումների կազմակերպում 79,340,000

20 Փորձագիտական, ուսումնական, անձնակազմի վերապատրաստման

ծառայություններ 26,030,000

21 Ապահովագրական ծառայություններ 35,710,000

22 Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ 13,000,000

23 Գրքերի, ուսումնական, սպորտային, գիտական, լաբորատոր, տնտեսական, գրասենյակային և այլ նյութերի ու ծառայությունների

ձեռքբերում 129,170,000

24 Անձնակազմի ընտրության ծառայություններ 6,120,000

25 Հիմնական միջոցների, նյութական ու ոչ նյութական ակտիվների և այլ

ապրանքանյութական արժեքների ձեռքբերում ու սպասարկում, տեղադրում, վերանորոգում 162,260,000

1,599,330,000

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

20.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։