Հոդված 24. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերն ու ջրի որակի նորմերը
Հոդված 24. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերն ու ջրի որակի նորմերը
(վերնագիրը փոփ. 07.07.22 ՀՕ-317-Ն)
1. Ջրի որակի նորմերը սահմանվում են` ելնելով առողջապահական, ինչպես նաև ջրային ռեսուրսների դեգրադացումը, հյուծումը, աղտոտումը կանխելու, բնապահպանական թողքերը ապահովելու պահանջներից և ներառում են բոլոր հավանական աղտոտող նյութերի թույլատրելի սահմանները, ըստ տարիների դրանց նվազեցման ցուցանիշները` միջազգայնորեն ընդունված չափանիշներին հասնելու նպատակով:
2. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը սահմանվում են` ելնելով ջրի որակի նորմերից և հաշվի առնելով յուրաքանչյուր ջրային ռեսուրսի աղտոտվածության փաստացի իրավիճակը և ինքնամաքրման ունակությունը:
3. Ջրի որակի նորմերը, կախված տեղանքի առանձնահատկություններից, յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և հետագայում ներառվում ջրավազանային կառավարման պլաններում:
(24-րդ հոդվածը խմբ. 02.02.10 ՀՕ-7-Ն, փոփ. 07.07.22 ՀՕ-317-Ն)