Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-03-05։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-03-05-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

Հոդված 18. Խմելու-կենցաղային ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում խնդիրները, դրանց գերակայությունը և ոլորտի զարգացման հեռանկարները

գործել է մինչև 2026-03-05ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 18. Խմելու-կենցաղային ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում խնդիրները, դրանց գերակայությունը և ոլորտի զարգացման հեռանկարները

1. Խմելու ջրի ոլորտի զարգացման հեռանկարներն ամրագրվում են խմելու ջրի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Խմելու-կենցաղային ջրամատակարարման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով մշտապես իրականացվում են դրանց հուսալիության անհրաժեշտ մակարդակի պահպանմանն ուղղված միջոցառումներ:

3. Խմելու ջրի ոլորտում խնդիրների լուծումը իրականացվում է` հիմք ընդունելով հետևյալ գերակայությունները.

1) պահանջվող որակի և անհրաժեշտ քանակի ջրով ապահովումը.

2) անընդմեջ ջրամատակարարման ապահովումը.

3) քաղաքային և գյուղական բնակավայրերում անվտանգ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների զարգացումն ու բարելավումը` ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովումը.

4) (կետն ուժը կորցրել է 07.07.22 ՀՕ-317-Ն)

5) ջրամատակարարման համակարգերում ջրի կորուստների նվազեցումը.

6) էներգատար ջրամատակարարման համակարգերի հնարավորինս փոխարինումը ինքնահոս համակարգերով.

7) ջրի հաշվառման համակարգի ներդրումը և զարգացումը, ջրի տնտեսմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

8) կեղտաջրերի մաքրման կայանների անհրաժեշտ վերանորոգումը և նորերի կառուցումը.

9) ջրօգտագործողների կողմից արտադրական կեղտաջրերի նախնական մաքրում իրականացնելու մեխանիզմների ստեղծումը.

10) օրվա կարգավորիչ ջրամբարների վերանորոգումը և նորերի կառուցումը.

11) ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ենթակառուցվածքի զարգացումը.

12) համակարգի կառավարման մեխանիզմների կատարելագործումը.

13) ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավումը.

14) կեղտաջրերի մաքրման նոր տեխնոլոգիաների ներդրումը.

15) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մակարդակի բարձրացումը (տեխնիկական վերազինում և կադրերի պատրաստում).

16) ջրամատակարարման համակարգերի վերականգնման և կառուցման գործընթացում արդիական տեխնոլոգիաների կիրառումը:

4. Ջրամատակարարման ժամերի քանակը և քսանչորսժամյա ջրամատակարարմանն անցնելու ժամանակացույցը` ըստ կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի սպասարկման տարածքների և(կամ) ենթատարածքների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

5. Անապահով սպառողների ու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված և խոցելի խմբերի համար ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների հավասար հասանելիության ապահովման մեխանիզմները, ինչպես նաև սուբսիդիաների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(18-րդ հոդվածը խմբ., փոփ. 07.07.22 ՀՕ-317-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։