Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-03-13-ից մինչև 2016-01-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Հոդված 6. Օգտագործելի ջրային ռեսուրսները

գործել է մինչև 2016-01-30Բացել ARLIS-ում

Հոդված 6. Օգտագործելի ջրային ռեսուրսները

1. Օգտագործելի ջրային ռեսուրսները ներառում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորվող գետային հոսքը, անդրսահմանային Արաքս և Ախուրյան գետերի հոսքի Հայաստանի մասնաբաժինը և վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները:

2. Օգտագործելի ջրային ռեսուրսները կազմում են 9049 մլն մ.3 և ներառում են`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորվող գետային հոսքը` 6859 մլն մ.3.

2) անդրսահմանային Արաքս և Ախուրյան գետերի հոսքի Հայաստանի մասնաբաժինը՝ հոսքի 50 տոկոսը` 1190 մլն մ.3.

3) վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները` 1000 մլն մ.3: Վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալները ենթակա են ճշգրտման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։