Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները
Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռի տարրերի բաշխումը` ըստ 14 խոշոր գետային ավազանների, գետավազանային կառավարման տարածքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները, ներառյալ` օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական պաշարը, ազգային ջրային պաշարը (ընդհանուր և ըստ գետավազանային կառավարման տարածքների), և էկոլոգիական թողքերի մեծությունները ներառվում են ջրավազանային կառավարման պլաններում և սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: (5-րդ հոդվածը խմբ. 21.12.15 ՀՕ-22-Ն)