Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-05-18-ից մինչև 2019-11-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 24. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերն ու ջրի որակի ապահովման նորմերը

գործել է մինչև 2019-11-30Բացել ARLIS-ում

Հոդված 24. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերն ու ջրի որակի ապահովման նորմերը

1. Ջրի որակի ապահովման նորմերը սահմանվում են` ելնելով առողջապահական, ինչպես նաև ջրային ռեսուրսների դեգրադացումը, հյուծումը, աղտոտումը կանխելու, բնապահպանական թողքերը ապահովելու պահանջներից և ներառում են բոլոր հավանական աղտոտող նյութերի թույլատրելի սահմանները, ըստ տարիների դրանց նվազեցման ցուցանիշները` միջազգայնորեն ընդունված չափանիշներին հասնելու նպատակով:

2. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը սահմանվում են` ելնելով ջրի որակի ապահովման նորմերից և հաշվի առնելով յուրաքանչյուր ջրային ռեսուրսի աղտոտվածության փաստացի իրավիճակը և ինքնամաքրման ունակությունը:

3. Ջրի որակի ապահովման նորմերը, կախված տեղանքի առանձնահատկություններից, յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և հետագայում ներառվում ջրավազանային կառավարման պլաններում:

(24-րդ հոդվածը խմբ. 02.02.10 ՀՕ-7-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։