Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 8. Ազգային ջրային պաշարը
Հոդված 8. Ազգային ջրային պաշարը
1. Ազգային ջրային պաշարը ձևավորվում է որպես Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների և օգտագործելի ջրային ռեսուրսների ու ռազմավարական ջրային պաշարի տարբերություն:
2. Ազգային ջրային պաշարի օգտագործումն արգելվում է, բացառությամբ ռազմավարական ջրային պաշարի սպառման դեպքի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի եզրակացությունը:
3. Ազգային ջրային պաշարը ներառում է լճերի ծավալը (այդ թվում` Սևանա լճի ծավալը 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ), խորքային ստորերկրյա ջրային ռեսուրսները և սառցադաշտերը` մինչև դրանց հալումը: