Հոդված 26.1. Ջրերի վնասակար ներգործության վտանգների և ռիսկերի կառավարման պլանների պահանջները
Հոդված 26.1. Ջրերի վնասակար ներգործության վտանգների և ռիսկերի կառավարման պլանների պահանջները
1. Ջրերի վնասակար ներգործության վտանգների և ռիսկերի կառավարման պլանները կազմում է արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմինը:
2. Ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանները ներառում են հեղեղումների և ջրերի վնասակար այլ ներգործությունների ռիսկերի գնահատումն ու քարտեզները, սողանքային գոտիների քարտեզները, ջրերի վնասակար ներգործության հետևանքով հողերի ճահճացման և աղակալման ենթակա տարածքների նկարագրությունը, ջրերի վնասակար ներգործության կանխատեսումները, դրանց առաջացման պատճառները, ռիսկերի կառավարման մոտեցումներն ու միջոցառումները, միջոցառումների իրականացման ժամանակացույցը։
3. Ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(26.1-ին հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-317-Ն)