Հոդված 14. Անցումային դրույթներ
Հոդված 14. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: (նախադասությունը հանվել է 10.12.21 ՀՕ-385-Ն)
2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների վրա, եթե վերջիններս նման ցանկություն չեն հայտնել:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց համար սահմանված արտոնությունները պահպանվում են մինչև ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի գնահատումը:
(14-րդ հոդվածը փոփ. 10.12.21 ՀՕ-385-Ն)
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2021 թ. մայիսի 24
Երևան
ՀՕ-195-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական: