Գլուխ 2 · ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 6.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները
Հոդված 6.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը հաստատում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու կարգը և ուղեգրի ձևը:
(6.1-ին հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-263-Ն)
(09.06.22 ՀՕ-263-Ն օրենքն ունի անցումային դրույթ)