Հոդված 5. Կառավարության լիազորությունները անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում
Հոդված 5. Կառավարության լիազորությունները անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Կառավարությունը՝
1) ապահովում է ֆունկցիոնալության գնահատման ոլորտում միասնական պետական քաղաքականության իրականացումը.
2) (կետն ուժը կորցրել է 13.09.23 ՀՕ-276-Ն)
3) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, չափորոշիչները և գործիքները.
4) հաստատում է ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը.
4.1) (կետը գործել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը համաձայն սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի)
4.2) (կետը գործել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը համաձայն սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի)
4.3) (կետը գործել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը համաձայն սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի)
5) հաստատում է աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքների, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելու կարգը և չափանիշները.
6) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի բարեփոխումների իրականացմանն ուղղված ռազմավարությունները, հայեցակարգերը, ծրագրերը.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(5-րդ հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-385-Ն, փոփ. 13.09.23 ՀՕ-276-Ն)